Ծնվել է 1980թ.-ի սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ինժեների և մանկավարժի ընտանիքում:
1987-1997 թթ. սովորել և բարձր առաջադիմությամբ ավարտել է ք.Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1989-1994 թթ.-ին սովորել և ավարտել է Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի ստղնաշարային գործիքների բաժինը:
1998-2000 թթ.-ին ծառայել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նվագախմբում որպես ռազմական երաժիշտ: Ավարտելով զինվորական ծառայությունը ստացել է ռազմական երաժիշտի մասնագիտություն:
2001-2004 թթ.-ին աշխատել է ք.Վարդենիսի Շրջկոպում որպես հաշվապահ-ֆինանսիստ:
2004-2005 թթ.-ին աշխատել է Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքի համայնքապետարանում որպես համայնքապետի իրավախորհրդատու:
2005-2006թթ. աշխատել է Ամերիկյան Միավորված Մեթոդիստների Օգնության Կոմիտե «ԱՄՔՈՐ» հասարակական կազմակերպության ՀԿ մասնաճյուղում որպես ցուցադրական ֆերմերներ ծրագրի Լուսակունք համայնքի խոզաբուծական ցուցադրական տնտեսության ղեկավար, աշխատել է մինչև ծրագրի ավարտը և ճանաչվել լավագույն ղեկավարներից մեկը:
2006թ.-ին ավարտել է Երևանի Տնտեսա-Իրավագիտական համալսարանը, ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան:
2006թ.-ին սովորել և ավարտել է «ԵՄՔԱ» հ/կ-ի համակարգչային երկամսյա արագացված դասընթացները, ստացել համապատասխան վկայական:
2006 թ.-ի հուլիսին սեփական նախաձեռնությամբ հիմնադրել և ղեկավարել է ք.Վարդենիսի «Դիյադին» երաժշտական համույթը: Տիրապետում է մի շարք երաժշտական գործիքների:
2007թ.-ից զբաղվում է գյուղատնտեսությամբ, ֆերմեր է:
2010թ.-ից «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Վարդենիսի տարածաշրջանային կազմակերպության ղեկավարն է:
2011թ.-ի մարտի 25-ից «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության պատվավոր անդամ:
2011թ.-ին «Հայոց Արծիվներ» հհկ կողմից պարգևատրվել է «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով:
2010թ.-ի դեկտեմբերի 18-ին ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և կուսակցական ակտիվ գործունեության համար պարգևատրվել է շնորհակալագրով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Պարգևատրվել է մի շարք շնորհակալագրերով և պատվոգրերով
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և մի շարք այլ կազմակերպությունների կողմից:
Ամուսնացած է: |